Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է հրաժարական տա, եթե ժողովուրդը քվեարկի վարկատուների հետ ներկա տեսքով համաձայնագրի ստորագրման օգտին։ Այս մասին հաղորդում է Ouest-France-ը:
«Պարոն Ցիպրասն իրեն անելանելի դրության մեջ է դրել: Եթե Հունաստանի ժողովուրդը քվեարկի Եվրոպայի առաջարկած ծրագրի օգտին, նա ստիպված կլինի հեռանալ»,- ասել է Սարկոզին:
Նա նաև նշել է, որ մերժելու դեպքում Ցիպրասը ստիպված կլինի բանակցություններ վարել ավելի կոշտ պայմաններով, քան նախկինում էր: