«Միլան»-ի ղեկավարությունը շարունակում է թիմի համալրման գործընթացը:
Կոլումբացի և բրազիլացի հարձակվողներ Կարլոս Բակայի և Լուիս Ադրիանոյի հետ պայմանագիր ստորագրելուց հետո ակումբի ղեկավարությունն այժմ բանակցություններ է սկսել թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ` Իբրահիմովիչին առաջարկվել է 6 մլն եվրո տարեկան աշխատավարձ և 3 տարվա պայմանագիր:
Իբրահիմովիչը «Միլան»-ում հանդես է եկել 2010-12թթ` 2010/11թթ մրցաշրջանում թիմին օգնելով դառնալ Ա Սերիայի չեմպիոն: Նա «ռոսսոներիներ»-ի կազմում 61 խաղ է անցկացրել Ա Սերիայում` դառնալով 42 գոլի հեղինակ: