Դորտմունդի «Բորուսիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը գոհ է նոր ակումբում իրեն ցուցաբերած ընդունելությունից:
41-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել էր հանրահայտ մասնագետ Յուրգեն Կլոպին, որն առայժմ որևէ ակումբ չի գլխավորել: Կլոպն ակումբից հեռանալուց առաջ «Բորուսիա»-ի ղեկավարությանը խորհուրդ էր տվել պայմանագիր կնքել Տուխելի հետ:
«Ինձ ընդունեցին գրկաբաց: Եկել եմ թիմ, որն ինձ ջերմ ու շատ հարգալից է ընդունել: Սա լավագույն զգացողությունն է, որը կարելի է ունենալ նոր թիմում»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: