Ճապոնիայի սրճարաններից մեկում երկու ամսական Մարիմո կատվիկը և 5-ամյա Ֆուկու-չան բուն շատ մտերիմ ընկերներ են դարձել, իսկ նրանց ջերմ հարաբերությունների մասին վկայող լուսանկարներն ու տեսագրությունները տարածվել են սոցցանցերում և ամբողջ համացանցում: Այս մասին գրում է Teh Telegraph-ը:
Թեմատիկ սրճարանի սեփականատիրոջ խոսքերով՝ երբեմն փոքրիկ կատուն կարող է ճանկեր ցույց տալ և բուին վռնդել իր տնակից: Սակայն նշվում է, որ նա երբեք բուին վնաս չի պատճառում: Ի պատասխան՝ բուն կարող է կտցահարել նրա քիթը:
Ընդհանուր առմամբ սրճարանի բնակիչներն ապրում են անխռով կյանքով: