«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին մոտ է թուրքական « Ֆեներբահչե» տեղափոխությանը:
The Guardian-ի փոխանցմամբ` 31-ամյա հարձակվողը «Ֆեներբահչե»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները: Նա 4 տարվա պայմանագիր կստորագրի թուրքական ակումբի հետ:
Վան Պերսիի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ. ամռանը: Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում նա 27 խաղում 10 գոլ է խփել, կատարել 2 գոլային փոխանցում: