Էմորի համալսարանի հիդրոդինամիկայի մասնագետ և մաթեմատիկոս Ալեսանդրո Վենեցիանին պարզել է, թե ինչպես է շնաձկների անհարթ մաշկը օգնում նրանց ավելի արագ լողալ՝ հայտնում է gazeta.ru-ն:
Բանն այն է, որ շնաձկան մաշկի թեփուկների միջև գտնվում են խորություններ, որոնց մեջ ձևավորվում են ալեկոծությանը խոչընդոտող փոքրիկ հոսանքներ: Այդ կերպ ձկները նվազեցնում են ջրի դիմադրությունը և կարող են զարգացնել առավելագույն արագություն:
Ավելի վաղ Ալեսանդրոն օգտագործելով շնաձկների մաշկի առանձնահատկությունները՝ լողորդների համար ստեղծել էր հատուկ համազգեստ: Այդպիսի համազգեստը նվազեցրել է ջրի դիմադրությունը և թույլ տվել մարզիկին ավելի արագ լողալ: Վենեցիանիի կողմից մշակված լողազգեստները արգելվել են 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ: