Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնական երկաթուղային «Լիոն Պար Դյե» կայարանը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով։ Արտակարգ իրավիճակի մասին իր առաջին հաղորդագրությունը ճշգրտել է France Info ռադիոկայանը. առաջին հաղորդագրությունում խոսքը Փարիզի մասին էր:
Ռադիոկայանի տվյալներով՝ տեղեկություն է ստացվել երկու կասկածելի առարկաների մասին: Մարդիկ դուրս են բերվել կայարանից, երթևեկությունը դադարեցված է: