Բրյուսելը պատրաստ է Հունաստանին հատկացնել արտակարգ փոխառություններ՝ մարդասիրական ճգնաժամի դեպքում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը՝ փոխանցում է Die Welt-ը:
«Հնարավոր է՝ մենք ստիպված լինենք միջոցներ հատկացնել՝ կարիքավոր մարդկանց ապահովելու համար: Հատուկ այդ նպատակով Բրյուսելում շուտով կբացվի հիմնադրամ: Մենք մարդկանց աղքատության մեջ չենք թողնի»,- հայտարարել է Շուլցը:
Նա նշել է, որ աշխատավարձերի վճարումը, բժշկական համակարգի, հասարակական տրանսպորտի աշխատանքները և էներգամատակարարումները կարող են հայտնվել սպառնալիքի տակ, եթե հանրաքվեի ժամանակ մերժվի բարեփոխումների ծրագիրը: