Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հրաժարվել է պատասխանել իր ապագայի վերաբերյալ հարցերին: Պաշտպանը նաև հերքել է, որ վիճաբանել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
«Ոչ ոքի հետ չեմ վիճաբանել: Ամեն ինչ լավ է»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Cuatro պարբերականը:
Շարունակում են տեղեկություններ շրջանառվել, որ 29-ամյա պաշտպանը վերջնականապես որոշել է հեռանալ մադրիդյան ակումբից:
Նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը 45 մլն եվրո էր առաջարկել «Ռեալ»-ին: