Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին պաշտոնապես տեղափոխվել է «Գալաթասարայ»: Թուրքական ակումբը Լոնդոնի «Արսենալ»-ին վճարել է 2.5 մլն եվրո:
Այսօր գերմանացին պայմանագիր է կնքել «Գալաթասարայ»-ի հետ: Պայմանագիրը կգործի 3 տարի` ևս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ հարձակվողն «Արսենալ» էր տեղափոխվել 2012թ.` «Քյոլն»-ից: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Պոդոլսկին վարձակալական հիմունքներով անցկացրել էր «Ինտեր»-ում: