Դորտմունդի «Բորուսիա»-ն նորանշանակ գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել 2015/16թթ մրցաշրջանին:
Թիմն ընկերական խաղում օլիմպիական չեմպիոնների խորհրդանշական հավաքականի դարպասը 17 գնդակ է ուղարկել: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով մասնակցել է առաջին խաղակեսին և 6-16-րդ րոպեների ընթացքում ձևակերպել հեթ-տրիկ: