Կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով վարձակալական հիմունքներով համալրել է «Չելսի»-ի կազմը, լոնդոնյան ակումբում կրկնակի պակաս է վաստակելու, քան վաստակում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Daily Mail-ի փոխանցմամբ` Ֆալկաոյի շաբաթական աշխատավարձը կազմելու է 160.000 ֆունտ: Ըստ «Մոնակո»-ի հետ կնքած պայմանագրի` մեկ տարի անց «Չելսի»-ն իրավունք կստանա ձեռք բերել Ֆալկաոյի տրանսֆերը:
29-ամյա հարձակվողն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2014/15թթ մրցաշրջանում 26 հանդիպման է մասնակցել (14-ը` մեկնարկային կազմում), խփել 4 գոլ: