«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին հրաժարվել է համալրել թուրքական «Բեշիկթաշ»-ի կազմը: Այս մասին տեղեկացնում է TalkSport-ը:
Անգլիական ակումբը պատրաստվում է վաճառել 31-ամյա հարձակվողի տրանսֆերը, իսկ «Բեշիկթաշ»-ը փոխարինող է փնտրում Դեմբա Բային, ով տեղափոխվել է «Շանհայ Շենհուա»:
Թուրքական ակումբն անգլիական կողմին պատրաստ էր վճարել 7 մլն ֆունտ, իսկ ֆուտբոլիստին առաջարկել երկարաժամկետ շահավետ պայմանագիր:
Այդուհանդերձ, հոլանդացի հարձակվողը չի ցանկանում կարիերան շարունակել Թուրքիայում և նույնիսկ չի դիտարկել առաջարկը: 1 տարի անց նա ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ: