Աշխարհի ամենաշատ մեքենաներ արտադրող Toyota ընկերությունը վերսկսում է աշխատանքները երկրաշարժից հետո: Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել է Toyota Motor Corp.-ի ղեկավար Շիորի Մաշիմոտոն` հավելելով, որ աշխատանքը սկսվում է Ճապոնիայի բոլոր արտադրական ձեռնարկություններում:
Նրա խոսքերով` արտադրությունը վերսկսվում է հզորությունների 50%-ով, քանի որ պահեստամասերի լուրջ պակաս կա: Լրիվ հզորությամբ արտադրություն սկսելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Մասնագետների կարծիքով, պահեստամասերի արտադրության վերականգնումը կարող է տևել ամիսներ և արժենալ մի քանի միլիարդ դոլար: Նախնական տվյալներով, Toyotaի կորուստները մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով կազմել են 260 հազար ավտոմեքենա: