WBO-ի ղեկավարությունը հուլիսի 6-ին վերջնական որոշում կկայացնի ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Մենի Պակյաոյին մինչև 66.7 կգ քաշային կարգում չեմպիոնական գոտուց զրկելու հարցով:
Գոտին պահպանելու համար WBO-ն Մեյուեյզերից պահանջել էր հրաժարվել WBC և WBA վարկածներով չեմպիոնական գոտիներից ու պահանջել պատասխանել մինչև հուլիսի 3-ը: Մեյուեյզերը սահմանված ժամկետում չի պատասխանել, բացի այդ, Մենի Պակյաոյի հետ մենամարտից հետո չի վճարել սահմանված 200.000 դոլարը:
Եթե Մեյուեյզերը զրկվի գոտուց, այն կփոխանցվի Տիմոտի Բրեդլիին, ով հունիսի 27-ին պարտության էր մատնել Ջեսի Վարգասին: