Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Չպետք է թույլ տալ, որ այս հաղթանակը հոգեպես կոտրվի. դերասան Նիկոլայ Եղիազարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասան Նիկոլայ Եղիազարյանը, ով շարժման առաջին օրերից միացել է Բաղրամյան պողոտայում պայքարող ակտիվիստներին:

-Նիկոլայ, քաղաքական, մշակույթի, շոու-բիզնեսի ներկայացուցիչները շարժման առաջին օրերին ակտիվ դերակատարություն ունեին ոստիկանների և քաղաքացիների միջև «կենդանի պատ» կազմելու և հնարավոր բախումները կանխելու հարցում: Այսօր կարծես այդպես չէ: Ի՞նչ է տեղի ունեցել:

-Որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք շատ համբերատար, թասիբով և միասնական, ոտքի կանգնող ժողովուրդ ենք, և փոփոխություն կարող է լինել այն դեպքում, երբ կկատարվեն ժողովրդի պահանջները: Չեմ կարող հստակ ասել, թե ինչն էր խնդիրը, որ ինչ-որ սադրանքներ են լինում: Երեկ գիշեր էլ մնացել եմ այնտեղ, դրանից առաջ էլ երեք գիշեր մնացել եմ այնտեղ, ամեն օրը կարող է տարբեր լինել, բայց այն միտքը, այն գաղափարը, այն խնդիրը, ինչի համար ոտքի էին ելել բոլորը, և այս առումով որևէ բան չի փոխվել: Սա միանշանակ հաղթանակ է:

Այսքան միասնական լինել, այսքան պատվով, այսքան մեկը մյուսի նման մեկ մարդ լինել, սա արդեն հաղթանակ է: Սա հպարտություն է: Չպետք է խնդիրներ առաջացնել, պետք է միջոցներ ձեռնարկել այսքան միասնական, այսքան ուժեղ երիտասարդության համար, որ խնդիրներ չլինեն: Մենք այնպիսի երիտասարդներ ենք, մենք այնպիսի սերունդ ենք, որ մեզ խաբել հնարավոր չի լինելու: Միանշանակ փոխվելու է դեպի լավը, ես դրան հավատում եմ:  Եթե ոչ այսօր, ապա վաղը փոխվելու է, և ամեն բան լավ է լինելու, որովհետև այս երիտասարդությանը, որ այսքան ուժեղ է, միասնական է, այսքան ջիգյարով, խաբել հնարավոր չի լինի:  Իսկ այս ընթացքում ամեն օրը կարող է տարբեր լինել: Այն, ինչ մենք ունենք, ոչ ոք չունի, այն երիտասարդները, որ մենք ունենք, ուղղակի մեր հպարտությունն է, և պետք է ոչ թե խնդիրներ առաջացնեն, այլ միջոցներ ձեռնարկեն:

Այսօր շատ է խոսվում, որ նախկին թափը չկա, որ քաղաքացիները շատ չեն և այլն, սա չի՞ հեռվացնում հաղթանակը:

-Հաղթանակը միանշանակ կա: Պարզապես իրենք չպետք է կոտրեն այս ոգևորությունը, չպետք  է  թույլ տան, որ այս հաղթանակը հոգեպես կոտրվի: Այդ հաղթանակը նայած ով ինչպես է ընկալում: Ոստիկանությունը, իշխանությունը անհնար է չհպարտանան այս երիտասարդությամբ: Չէ՞ որ յուրաքանչյուրս էլ հայ ենք, միասնական լինելը մեր ազգի դեմքն է, և եթե  իրենք պետք է կոտրեն հաղթանակը, այս սերնդին, որ այսօր ունենք… Նրանք պարզապես պետք է կանգնեն և հայտարարեն, որ հաղթանակը ձերն է, որ թանկացում, այո, չի լինելու: Այստեղ ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացումն  էր խնդիրը, այլ սա հիշեցում էր, որ այս երկիրը տեր ունի, մարդ կա, ապրում են, մի հատ սթափվեք (ծիծաղում է): Սա ցույց տվեց, որ այլևս խաբել չկա, տանել չկա, ինչ ուզեք, անել չկա, այլ ոտքի կանգնած խելառ ու ջիգյարով միասնական ուժ կա, որ նրանց չեք կարող խաբել, և սա ապացույցն էր դրա:

Կարծում եք՝ իշխանություններին սա դա՞ս կլինի հաջորդ անգամ որոշում կայացնելիս շատ ավելի զգոն և սթափ լինել:

-Կարծում եմ, որ այս ամենից հետո կլինի հարգանք, կլինի այն գիտակցությունը, այն մտածելակերպը, որ սա բոլորի երկիրն է, որ որոշողները մի քանիսը չեն, այստեղ ապրողներ կան, էս երկրից չպետք է արտագաղթել, որովհետև լիքը մարդ կա, որ մտադրություն չունի այս երկրից գնալու: Ուզում եմ հիշեցնել, որ էս երկիրը մեր երկիրն է, որոշողները մի քանիսը չեն, սա տուն է, իսկ տան մեջ բոլորին պետք է հարմար և լավ լինի: Չեմ ուզենա, որ նորից ծնվեն խնդիրներ, որ մարդիկ նորից ոտքի կանգնեն, գիշերները չքնեն, խնդրում եմ այս երիտասարդների համար միջոցներ ձեռնարկեք…

Իսկ ինչո՞ւ շոուբիզնեսի ներկայացուցիչները, մշակույթի գործիչները որոշեցին միանալ, «կենդանի պատ» կազմել, քանի որ մի շարք ակցիաներ են եղել, բայց հայտնի մարդիկ լռել են:

-Ես չեմ կարող բոլորի անունից խոսել, բայց բոլորս ենք հայ, խնդիրը բոլորինս է, բոլորս ենք միասնական, և շատ ողջունելի է, երբ լինում են ժողովրդի կողմից սիրված դերասան-դերասանուհիներ,  երգիչ-երգչուհներ, սա մեծ ոգևորություն է առաջացնում: Միևնույն ժամանակ շոու-բիզնեսը և  նաև այն մարդիկ, ովքեր ժողովրդի կողմից սիրված են, միշտ պետք է ժողովրդի հետ լինեն, պայքարի ժամանակ դա ցույց տան: Այսօր կենդանի լեգենդը Բաղրամյան պողոտայում համերգ է տալու, գնալու եմ, իսկ սա շունչ է, ոգևորություն և հաղթանակ:

Մեր այս ոգևորությունը չպետք է կոտրել, մենք շատ լավն ենք, ես մի քանի գիշեր մնացել եմ, մեկը մյուսին սնունդ ու քաղցրավենիք է հասցնում, ինչով որ կարողանում է, փորձում է օգտակար լինել: Երբ կա այսպիսի սեր և հասկացողություն, ուրեմն կա և հաղթանակ, սա տանում է դեպի բարեկեցություն: Մեր երկիրը ունի տեր և մեր երկիրը պետք է լավը լինի:

Չեմ կարող ասել շարժումը կշարունակվի, թե ոչ, բայց այս ուժն է շարունակվելու, այս միասնական լինելն է շարունակվելու: Այս շարժումը հետ չի կանգնելու, հաղթելու է և առաջ գնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում