Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Անվտանգության համար վերցված վարկային փողերն ամենաարդարացվածն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, ռուսական լրատվամիջոցները ևս հաստատում են, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին վաճառել «Իսկանդեր» տիպի բալիստիկ օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր: Արդյոք Հայաստանին անհրաժե՞շտ էին նման հրթիռային համակարգերը, և դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական բալանսի վրա:

– Ես չգիտեմ ինչ սպառազինության կամ զինտեխնիկայի մասին է խոսքը, որովհետև այդ ցանկը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ: Բայց ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երկրի բանակ կարիք ունի թարմացնելու իր սպառազինությունները, դրանք համալրելու նոր և ժամանակակից սպառազինություններով, որպեսզի առաջ անցնի կամ առնվազն հետ չմնա թշնամի երկրից: Այս իմաստով մեր զինանոցի թարմացումը և արդիականացումը միայն ողջունելի է, և այն խոսակցությունները, որ Հայաստանը պարտք է կուտակում ևս անհիմն են: Անվտանգության վրա ծախսված գումարները նույնքան կարևոր են երկրի տնտեսության համար, որովհետև միայն անվտանգ երկրում է, որ ներդրումներ են արվում, միայն անվտանգ երկրում կարող է տնտեսական աճ լինել: Այս իմաստով այն գումարը որը մենք ծախսում ենք, միանգամայն արդարացված է, և այն բազմակի անգամ ավելի մեծ արդյունքներ է տալու:

– Ադրբեջանի զինանոցում ևս կան բալիստիկ հրթիռներ, և հիմա Հայաստանը գնելով այդ համակարգերը վերականգնո՞ւմ է հավասարակշռությունը, թե՞ մենք ինչ-որ առումով առաջ ենք անցնում Ադրբեջանից:

– Ադրբեջանի զինանոցում կան «Տոչկա Ու» բալիստիկ հրթիռներ, սակայն դրանք իրենց տեխնիկական և ռազմական հնարավորություններով մի քանի աստիճանով զիջում են «Իսկանդերներին», որոնք հրթիռաշինության բնագավառում բոլորովին նոր խոսք են, և դրանք ամենաժամանակակիցներն են: Այնպես որ, այդ համակարգերի առկայությունը շատ երկար ժամանակով Ադրբեջանին զրկում է Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայության հասնելու հնարավորությունից: Ավելին ասեմ՝ Ադրբեջանի բոլոր ստրատեգիական նշանակության օբյեկտները հայտնվում են այս համակարգերի խոցման թիրախում՝ սկսած ադմինիստրատիվ նշանակության օբյեկտներից, մինչև ենթակառուցվածքային և ռազմական օբյեկտներ:

– Այսինքն՝ Ադրբեջանը հիմա էլ պետք է գնի հակահրթիռային համակարգեր, որպեսզի կարողանա չեզոքացնել «Իսկանդերներից» եկող վտանգը: Կա՞ն այդպիսի հակահրթիռային համակարգեր:

– Հակահրթիռային համակարգեր, անշուշտ, կան, և դրանցից լավագույններից մեկը ամերիկյան «Պատրիոտ» համակարգն է: Բայց արդյո՞ք ԱՄՆ-ը կվաճառի այդպիսի համակարգեր Ադրբեջանին, և բացի այդ՝ դժվար է ասել, թե ինչ արդյունավետություն կարող են ունենալ այդ հակահրթիռային համակարգերը «Իսկանդերների» դեմ պայքարում, որովհետև այդ հրթիռներն օժտված են բավական մեծ կեսունակությամբ, և հակահրթիռային համակարգերը հաղթահարելու ունակությամբ: Օրինակ՝ նույն այդ «Պատրիոտ» համակարգերը ԱՄՆ-ն օտագործեց Իրաք ներխուժման ժամանակ, բայց դրանք շատ ցածր արդյունավետություն ունեցան խորհրդային արտադրության հին հրթիռների դեմ պայքարում:

– Ադրբեջանը ձեռք է բերել ռուսական արտադրության C300 հակահրթիռային համակարգեր: Դրանք չե՞ն կարող օգտագործվել «Իսկանդերներիե դեմ պայքարում:

– Նախ C300-ը հակաօդային պաշտպանության համակարգ է, ճիշտ է՝ այն ունի նաև հակահրթիռային բաղադրիչ, բայց դրա համար պետք է ունենալ ոչ միայն այդ համակարգը, այլ նաև այդ հրթիռներին խոցելու ունակ զինատեսակ. դրանք կոչվում են ծանր հրթիռներ: Իսկ այդ հատուկ հրթիռները Ռուսաստանն արտադրում է հիմնականում իր կարիքների և ոչ թե արտահանման նպատակով:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս համակարգի ձեռքբերումից հետո Ադրբեջանը վերջ կտա իր ռազմաշունչ հռետորաբանությանը՝ համարելով, որ ուժերի բալանսը այլևս իր օգտին չէ:

– Ադրբեջանի ղեկավարությունն այն վիճակում չէ, որ կարողանա իրեն թույլ տալ հրաժարվելու ռազմաշունչ հռետորաբանությունից, որովհետև այդ հռետորաբանությունը իրենց ներքին քաղաքականության բաղկացուցիչներից մեկն է: Եթե անգամ Հայաստանը զինված լինի միջուկային ամենավերջին մարտագլխիկներով, որոնցից մեկի գործադրումը բավարար լինի ոչնչացնելու Ադրբեջանը, միևնույն է՝ այդ երկրի ղեկավարությունը պետք է իր հասարակությանը վստահեցնի, որ ուր որ է Ղարաբաղի հարցը կլուծվի հոգուտ իրենց, և Ադրբեջանի բանակը ընդունակ է այդ հարցը լուծել ուժային մեթոդներով: Պետք չէ հույս ունենալ, որ քարոզչությունը կփոխվի, բայց որ Ադրբեջանում հասկանում են, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում՝ միանշանակ է: Իրենք հասկանում են, որ չնայած ունեցած մեծ տարածքին, մարդկային և ֆինանսական անհամեմատ մեծ ռեսուրսներին, իրենք չեն կարող գերակայության հասնել Հայաստանի նկատմամբ:

– Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի խորհրդարանում և հասարակության մեջ այս հարցի քննարկումները ավելի շատ օգո՞ւտ տվեցին, թե՞ վնաս: Նկատի ունեմ, որ այդ քննարկումները ինչ-որ չափով բարձրացրեցին հանրության պաշտպանվածության զգացողությունը:

– Ես դեմ եմ ռազմական գաղտնիք պարունակող հարցերի հրապարակայնացմանը և կարծում եմ, որ այդ քննարկումները ոչ մի օգուտ չտվեցին: Եթե ԱԺ-ն պետք է վավերացներ այդ փաստաթուղթը, դա կարելի էր անել փակ ռեժիմով: Որովհետև հիմա Ռուսաստանը կարող է ենթարկվել Թուրքիայի, Ադրբեջանի և ընդհանրապես Արևմուտքի ճնշմանը: Ռուսաստանին կասեն, որ չի կարելի այդպիսի ռազմական մատակարարումներով ավելի լարել իրավիճակը տարածաշրջանում, որ այդպիսի զինատեսակների մատակարարումը չի նպաստում կողմերի միջև փոխզիջման հասնելու հնարավորությանը և էլի նման բաներ: Ինչ վերաբերում է նրան, որ այդ զինատեսակների առկայությամբ մենք կզսպենք Ադրբեջանին, ապա կարելի էր աղմուկ չհանել, սպասել մինչև պայմանագիրը կյանքի կկոչվի, այդ սպառազինությունները կհասնեին Հայաստան, իսկ դրանից հետո մի քանի վայրկյանով ցուցադրել դրանք: Ադրբեջանցիները միանգամից կհասկանային և կգնահատեին իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում