La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ` նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Թուրինի «Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կստորագրի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:
Մասնագետի` 2016թ. լրացող պայմանագրի ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով: Ալեգրիի տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 մլն եվրո, որը հավելավճարների արդյունքում կարող է հասնել 3.7 մլն-ի:
Այդպիսով` նա կդառնա Ա Սերիայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը` «Ինտեր»-ը գլխավորող Ռոբերտո Մանչինիից հետո: Մանչինիի տարեկան աշխատավարձը կազմում է 4 մլն եվրո: