Newsru.co.il-ի փոխանցմամբ` ամերիկյան իրավապահ մարմինները ձերբակալել են 55-ամյա Բրայան Դաթչերին, ով հայտարարել է, որ պատրաստ է սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, երբ պետության ղեկավարը կժամանի Վիսքոնսին:
Բրայան Դաթչերը Լա Քրոսի գրադարանի աշխատակցին հայտնել է, որ եթե իրեն հաջողվի մոտենալ «բռնապետին», ապա կկրակի նրա վրա:
Ավելի վաղ Դաթչերը Facebook-ի իր էջում գրել էր, որ «նախագահ Օբամային սպանելը յուրաքանչյուր ամերիկացու սահմանադրական պարտքն է»:
Առաջին հարցաքննության ժամանակ կալանավորվածը հայտարարել է, որ չի հրաժարվում իր խոսքերից և իսկապես պատրաստ է եղել առաջին իսկ հնարավորության դեպքում սպանել նախագահին: