Georgia Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Իր շնորհավորական նամակում Մարգվելաշվիլին նշել է, որ Վրաստանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ բարեկամական ու փոխադարձ օգտակար հարաբերությունների զարգացմանը:
Մարգվելաշվիլին ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել Վրաստանում ժողովրդավարության աճին նպաստելու և երկրի օկուպացված շրջանների նկատմամբ վարած քաղաքականության համար:
Մարգվելաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրատլանտյան ձգտումներին ԱՄՆ աջակցության համար:
Մարգվելաշվիլին հիշեցրել է, որ վրացի զինվորներն ամերիկացի զինծառայողների հետ կողք կողքի պայքարում են աշխարհում կայունության պահպանման համար: Մարգվելաշվիլու խոսքերով` Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև առկա է ռազմավարական գործընկերություն: