Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր խոհարար Վյաչեսլավ Մուլչենկոն Sport-express-ի հետ զրույցում անդրադարձել է թիմի ֆուտբոլիստների սննդակարգին:
«Ոչ մի առանձնահատուկ պահանջ «Սպարտակ»-ի ֆուտբոլիստների նկատմամբ չկա: Ճաշին ֆուտբոլիստներին առաջարկվում է 2 տեսակի ապուր, ամռանը` սառը և տաք: Մեծ ընտրություն կա աղցանների հարցում: Կարտոֆիլ ևս թույլատրված է, միայն ոչ խաղերից առաջ: Խաղերից առաջ ճաշացանկը փոքր-ինչ կրճատվում է:
Թույլատրված է ցանկացած տեսակի միս` բացառությամբ խոզի մսի: Ցածր յուղայնության քաղցրավենիք նույնպես թույլատրված է: Ֆուտբոլիստների մեջ կարգազանցներ չկան: Բոլորը հետևում են սննդակարգին: Չէ՞ որ նրանք պրոֆեսիոնալներ են»,- նշել է Մուլչենկոն: