Բրիտանական դպրոցներում քննությունների և թեստերի նկատմամբ չափազանց բարձր պահանջները վնասում են աշակերտների հոգեկան առողջությանը: Այդ մասին վկայում է Ուսուցիչների ազգային միության զեկույցը, որը կազմվել է կրթական ոլորտում աշխատող 8 հազար բրիտանացիների հարցումների տվյալների հիման վրա, հայտնում է BBC News-ը:
Հարցմանը մասնակցած ուսուցիչներից մեկը հաստատել է, որ ամեն տեսակի թեստերի, ստուգումների և քննությունների մեծ քանակը կորցնում է գիտելիքի հանդեպ երեխայի ծարավը` որը հանդիսանում է շրջակա աշխարհը ճանաչելու առաջին գիտակից փորձը:
London Metropolitan University-ի պրոֆեսոր Մերիլ Հաթչինսոնը նշում է, որ բրիտանական համընդհանուր կրթական համակարգում բարձր պահանջները ազդում են աշակերտների էմոցիոնալ առողջության և նրանց ինքնագնահատականի վրա:
Բացի այդ, հետազոտության հեղինակները նշում են, որ թեստի արդյունքներից միաժամանակ տուժում են ինչպես միջին մակարդակի աշակերտները, այնպես էլ գերազանցիկները:
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի կրթության վարչությունում հայտնել են, որ դպրոցներում պահանջների բարձր ստանդարտները թույլ են տալիս ավելի լավ բացահայտել դպրոցականի պոտենցիալը: Թեստավորումը օգնում է նաև որոշել ուսուցման մակարդակը յուրաքանչյուր կոնկրետ դպրոցում: