Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Իր ուղերձում Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մեծ կարևորություն է տալիս ԱՄՆ հետ հարաբերություններին, որոնք նրա պնդմամբ` շատ ոլորտներում հասցվել են մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի:
Ուղերձում Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունենալու Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև աշխարհի թեժ կետերում մասնակցում է միջազգային հանրության խաղաղապահ առաքելություններին:
Ալիևը հիշատակել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը` նշելով, որ իրենք այդ հարցում մեծ հույսեր են կապում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր ԱՄՆ-ի և անձամբ նրա նախագահ Բարաք Օբամայի հետ: