NBA-ի «Սան Անտոնիո» ակումբի մարզիչ Գրեգ Պոպովիչի օգնական Բեքի Հեմոնը տեխասյան ակումբը գլխավորելու է Ամառային լիգայի ժամանակ, որը կայանալու է Լաս-Վեգասում: Այս մասին գրում է ESPN-ը:
Այսպիսով` NBA-ի ակումբը պատմության մեջ առաջին անգամ կգլխավորի կին մարզիչ: Ամառային լիգան մեկնարկելու է հուլիսի 10-ին, իսկ «Սան Անտոնիո»-ն առաջին խաղն անցկացնելու է հուլիսի 11-ին:
Հիշեցնենք, որ Հեմոնը Պոպովիչի օգնականը դարձել է նախորդ մրցաշրջանից առաջ: Նա դարձել էր առաջին կին մարզիչը, որն ընդգրկվել էր NBA-ում հանդես եկող ակումբի մարզչական շտաբում: