Չինական «Ցինդաո Հայնյու» ակումբի սերբ կիսապաշտպան Գորան Գոգիչը մարզումից հետո մահացել է: Այս մասին տեղեկացնում է B92.net-ը:
29-ամյա ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է ավտոբուսում: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Վերակենդանացման փորձերը եղել են ապարդյուն:
Բելգրանդի «Ցրվեդնա Զվեզդա» ակումբը, որտեղ հանդես է եկել Գոգիչը, ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստի հարազատներին:
2013թ. Գոգիչը «Յագոդինա»-ի կազմում Սերբիայի գավաթակիր է դարձել, 2014թ. «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում նվաճել Սերբիայի չեմպիոնի կոչումը: «Ցինդաո»-ի կազմում հենակետային կիսապաշտպանը 15 խաղ էր անցկացրել ու խփել 1 գոլ: