Կատալոնական «Բարսելոնա»-ն «Ֆլումինենսե»-ի հետ համաձայնության է եկել կիսապաշտպան Ժերսոնի տրանսֆերի հարցում: Այս մասին գրում է Sport.es-ը:
Բրազիլացին կատալոնական ակումբի կազմը կհամալրի 2016թ. ամռանը, երբ կլրանա տրանսֆերային արգելքի ժամկետը: Նա 5 տարվա պայմանագիր կստորագրի: Տրանսֆերի արժեքը կազմել է 18 մլն եվրո:
Տրանսֆերի ձեռքբերման նախապատվության իրավունք ստանալու համար կատալոնական ակումբն արդեն վճարել է 3.2 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ 18-ամյա խաղացողը, ով համարվում է բրազիլական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը, կարող է համալրել Թուրինի «Յուվենտուս»-ի կազմը: