Գիտնականների խումբը փոքր տեսախցիկ է տեղադրել ծովային կրիայի զրահի վրա՝ դեռևս չհետազոտված կողմից Ավստրալիայի ափին մոտ գտնվող Բարիերային մեծ խութը տեսնելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սա արվել է հետազոտության շրջանակներում, որը կատարում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ու տեղական կազմակերպությունները:
Գիտնականները հետևել են կրիային ու նկրահանումներից հետո նրա վրայից հանել տեսախցիկը: Հիմնադրամում հավաստիացրել են, որ կենդանուն չեն վնասել:
Բարեգործական կազմակերպության տեղեկությամբ՝ վերջին 4 տարիներին հարյուրավոր սատկած կրիաներ են հայտնաբերվել խութի մոտ: Մասնագետները հուսով են, որ հետազոտությունը կօգնի հասկանալ դրա պատճառը:
Տեսանյութը տրամադրել են դոկտոր Իեն Բելլը, Քվինսլենդի Շրջակա միջավայրի և մշակությաին ժառանգության պահպանության դեպարտամենտը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը: