Սերբիան հայտարարել է գազի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ հետաքրքրվածության մասին, այդ թվում՝ «Թուրքական հոսքի» շրջանակներում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Թերզիչին:
«Էներգետիկ անվտանգության հարցը բացառապես կարևոր է Սերբիայի համար: Մենք մեծ հույսեր էինք կապում «Հարավային հոսքի» հետ: Դրա կանգ առնելուց հետո մենք հիմա նոր աղբյուրներ ենք փնտրում: Ներկայումս Սերբիան քննարկում է բոլոր և հնարավոր հոսքերը, հատկապես նրանք, որոնք կարող են ռուսական գազը Սերբիա փոխադրել: Դրանցից մեկը «Թուրքական հոսքն» է»,- ասել է Թերզիչը:
Նա խոսել է նաև առաջացող դժվարությունների մասին, «որոնք բխում են Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքից»: Թերզիչը հույս է հայտնել, որ բոլոր հարցերը կլուծվեն բոլոր կողմերի շահերից ելնելով: