Ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը բացասական վերաբերմունք ունի հարավամերիկացի ֆուտբոլիստների նկատմամբ: Նա մատնանշել է Անխել դի Մարիային:
«Դի Մարիան երջանիկ է, երբ խաղում է Արգենտինայի հավաքականում: Նույնը չես ասի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ելույթների մասին:
Կարծում էի, որ Դի Մարիան ֆանտաստիկ ձեռքբերում կլինի «Յունայթեդ»-ի համար, քանի որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
Վան Գալը չի սիրում հարավամերիկացիներին, բայց Դի Մարիային պետք է շանս տալ: Ֆուտբոլիստները ռոբոտներ չեն: Եթե ինչ-որ բան այն չէ, մարզիչը պետք է պարզի պատճառները»,- Ֆորլանի խոսքերը մեջբերում է The Nacional-ը: