Այսօր սկսելու ենք շարժման վճռական փուլը. անցնելու ենք վճռական քայլերի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Բաղրամյան պողոտայի շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը:
«Ձեզ հրավիրել եմ այս ասուլիսին, որ մեր համաքաղաքացիներին տեղեկացնեմ՝ այսօր երեկոյան 21:00-ին հայտարարելու ենք շարժման համակարգող խմբի որոշումը հետագա քայլերի մասին: Որոշումը կներկայացնենք ժողովրդին և հավանությունը ստանալուց հետո կանցնենք վճռական քայլերի»,- ասաց նա: