Աշխարհին հայտնի ճապոնական փոփ-մշակույթի Hello Kitty կերպարը «կնկարահանվի» հոլիվուդյան անիմացիոն ֆիլմի գլխավոր դերում: «Ասահի» թերթի հաղորդմամբ՝ խաղալիք արտադրող Sanrio ընկերությունը, որին պատկանում են կերպարի օգտագործման իրավունքները, այդ նպատակով ԱՄՆ-ում Sanrio Media and Pictures Entertainment դուստր ընկերություն է ստեղծել:
Ընկերությունը ծրագրում է ֆիլմը վարձույթի հանել 2019թ.: Որոշ տվյալներով՝ ֆիլմի բյուջեն կարող է գերազանցել լեգենդար «Տիտանիկի» արտադրության արժեքը և կազմել 163 մլն-ից 244 մլն դոլար: Ով կձայնագրի անիմացված գլխավոր կերպարին՝ դեռ անհայտ է:
Հայտնի կերպարը 1960-ական թթ. ստեղծել է Sanrio-ի տերը՝ Սինտարո Ցուձին: Hello Kitty ապրանքանիշն ընկերությանը տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ է բերում: