«Լոս-Անջելես Գելեքսի»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` անգլիացի լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը ներկայացվել է որպես թիմի ֆուտբոլիստ:
35-ամյա ֆուտբոլիստը կալիֆորնիական թիմի կազմը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով: Նա թիմի ղեկավարության հետ համաձայնության էր եկել դեռ 2015թ. հունվարին:
Նոր թիմում Ջերարդը կկրի իր համար ավանդական դարձած 8 համարի մարզահագուստը: