Ավստրիայում կենսաբանության ուսուցիչը առաջացրել է հասարակության զայրույթը` 4-րդ դասարանի երեխաների աչքի առաջ սպանելով և մասերի բաժանելով նապաստակին, հայտնում է russian.rt.com-ը:
Ավելի ուշ նա նույնը կրկնել է ուրիշ դասարանում: Կենդանիներին նա սպանել է պնևմատիկ ատրճանակի օգնությամբ: Աշակերտները ասել են, որ խիստ վախեցել են, մի քանիսը նույնիսկ առաջարկել են գնել նապաստակներին: Դպրոցի ղեկավարությունը ստիպված է պատասխանել աշակերտների և ծնողների բազմաթիվ բողոքներին:
Անասնաբույժ Քրիստոֆ Սիկինգերի կարծիքով՝ կենդանիների սպանությունը կրթական արժեք չունի և միայն վնասում է աշակերտների հոգեկան վիճակին: