Այսօր կեսգիշերին «ձախ նախաբազկի ափային մակերեսների բազմակի կտրած վերքեր». ախտորոշմամբ «Վաղարշապատ». ԲԿ է տեղափոխվել 22-ամյա մի աղջիկը:
«Փաստինֆո»–ին հայտնի է դարձել, որ սոցիալական վատ պայմաններից դրդված` աղջիկն ինքնասպանություն գործելու նպատակով ածելիով կտրել է ձախ նախաբազկի երակները, սակայն նրա հարազատներն անմիջապես աղջկան տեղափոխել են հիվանդանոց: