«Միլան»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հայտարարել է, որ ցանկանում է թիմին վերադարձնել երբեմնի համբավը:
«Հիշում եմ, որ նախկինում «Միլան»-ի հակառակորդները վախենում էին թիմից: Ցանկանում եմ տեսնել այնպիսի «Միլան», որից մրցակիցները կվախենան:
Պատմական կապ ունեմ ակումբի հետ, ինչպես Ֆաբիո Կապելոն կամ Կարլո Անչելոտին:
Այնպես որ, կփորձեմ երկրպագուներին վստահություն ներշնչել իմ կատարած աշխատանքով»,- Միխայլովիչի խոսքերը մեջբերում է Sky Italia-ն: