Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Բաղրամյան պողոտայի սանիտարահիգիենիկ վիճակը չի հետաքրքրում տարածքի մաքրության պատասխանատու «Սանիտեք» ընկերությանը

Արդեն 12-րդ օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան ընդդեմ ՀԾԿՀ-ի հունիսի 17-ի էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով բարձրացնելու որոշման: Փակ պողոտայի մաքրության հարցերը, ըստ ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի, արդեն խնդրահարույց է դառնում:

Հիշեցնենք, որ նստացույցի երրորդ օրը՝ հունիսի 25-ին, Կենտրոնի մաքրությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության աղբատար մեքենան բերվեց աղբը հեռացնելու, սակայն ցուցարարներից մի քանիսը բարձրացան մեքենայի վրա՝ ի նշան բողոքի, որից հետո ընկերությունը հրաժարվեց տարածքում աղբահանություն իրականացնել, և այդ պարտականությունը ստանձնեցին ցուցարարները: Նրանք մինչ օրս ամեն առավոտ պարտաճանաչ իրականացնում են մաքրման աշխատանքները, ապա աղբը պոլիէթիլենային տոպրակներով իջեցնում են Բաղրամայն-Սարյան խաչմերուկ, որտեղից էլ տանում է աղբատար մեքենան:

Թեև տարածք այցելող մարդիկ այնտեղի սանիտարահիգիենիկ պայմանների մասին չունեն վատ տպավորություն, սակայն ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը և ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նախօրեին տարածք այցելելով՝ մեզ հետ զրույցում հայտարարեցին, որ «սանիտարահիգիենիկ վիճակը վախենալու է»: Ըստ Ասոյանի՝ առկա վիճակը ամռան 40 աստիճան տապին կարող է դառնալ վարակի աղբյուր: Ասոյանն ասաց, որ տարածքից հեռանալուց հետո հարցը պատկան մարմինների հետ կքննարկի:

Երկու օր է անցել նրանց այցից ու «վախենալու վիճակի» մասին նրանց արձանագրությունից, սակայն «Սանիտեք» ընկերության մաքրման աշխատանքները չեն վերականգնվել: Արդյոք քաղաքային իշխանությունը հետևություն չի՞ արել վարակաբանի հայտարարությունից հետո: Մեր այս հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այդ հատվածի մաքրությամբ զբաղվում է «Սանիտեք» ընկերությունը, որն էլ պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար:

Ընկերությունից, սակայն, մեզ հայտնեցին, որ Արա Ասոյանի արձանագրած անմխիթար վիճակին իրենք չեն արձագանքի, տնօրենը նպատակահարմար է գտել արձագանքել անձամբ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը վդովված է ցուցարարներից ոչ միայն մեքենայի վրա բարձրանալու համար, այլ իրենց աղբամանները փողոցներից հավաքելու, պողոտայում բարիկադ ստեղծելու պատճառով: Նրանք համարում են, որ լուրջ նյութական վնաս է պատճառվել իրենց՝ շուրջ 40 աղբաման այնտեղ տեղափոխելով ու այս օրերին դրանք «դիտավորյալ վնասելով»: Բացի դա, ընկերությունը համարում է, որ սանիտարահիգիենիկ վիճակը պատշաճ պահելը իրենց խնդիրը չէ, իրենք էլ պետք է ավլեին՝ ինչպես ցուցարարները:
Եթե պատկան մարմինները հետևություն չեն անում երկրի գլխավոր վարակաբանի արձանագրությունից, դա նշանակում է, որ վերջինիս այցը դարձյալ ցուցարարների աչքը վախեցնելու, այդպիսով ճանապարհը բացելուն ուղղված իշխանության գործադրած մեթոդներից մեկն էր:

Նշենք, որ հունիսի 28-ին աղբամանները պողոտա տանելու, այսինքն՝ ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու, ոչնչացնելու հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում