Մեծ Բրիտանիայում գործ է հարուցվել News Of The World թերթի գլխավոր խմբագիր Էնդի Քոուլսոնի դեմ: Դեռևս 10 տարի առաջ Քոուլսոնը ցանցահեններին իր համաձայնությունն է տվել գաղտնալսելու Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի բջջային խոսակցությունները: Ամերիկյան Life&Style ամսագրին տված հարցազրույցում արքայական ընտանիքին մոտ աղբյուրներից մեկն ասել է, որ Քեյթ Միդլթոնը շատ է վախենում, որ դատի ժամանակ որոշ հեռախոսազրույցներ կլսվեն, և նրա գաղտնիքները կբացահայտվեն:
Հիշեցնենք՝ 2 տարի առաջ Լոնդոնում դատարանի առաջ է կանգնել News Of The World թերթի՝ իր սկանդալային հրապարակումներով հայտնի լրագրող Ռեբեկա Բրուքսին, որը նորություններ է գրել արքայական ընտանիքի մասին, տեղեկության անօրինական ստացման համար, մասնավորապես՝ Քեյթ Միդլթոնի, արքայազն Ուիլյամի և նրա եղբայր արքայազն Հարրիի հեռախոսազրույցների գաղտնալսման համար: Հիմա մեղադրյալի աթոռին արդեն փակված News Of The World-ի գլխավոր խմբագիր Էնդի Քոուլսոնն է: