Պորտուգալական «Բրագա»-ի հարձակվող Զե Լուիշը մոտ է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխությանը: Այս մասին տեղեկացնում է Record-ը:
Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել, և մոտ ժամանակներս տրանսֆերի մասին կհայտարարվի պաշտոնապես: Մոսկովյան ակումբը պորտուգալական կողմին 6.5 մլն եվրո է վճարելու:
Ֆուտբոլիստն այսօր` հուլիսի 3-ին, «Բրագա»-ի մյուս ֆուտբոլիստների հետ բուժզննում չի անցել նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլից առաջ: Նա պատրաստվում է Մոսկվա տեղափոխությանը:
Հարձակվողը, ով Կաբո-Վերդեից է, 2014/15թթ մրցաշրջանում Պորտուգալիայի բարձրագույն խմբի առաջնությունում 20 խաղ է անցկացրել ու խփել 8 գոլ: