Բաղրամյան պողոտայում այսօր՝ հուլիսի 4-ին, ցուցարարները հայտարարել են, որ Բաղրամյան պողոտան փակել են ոչ թե իրենք, ինչպես հայտարարում է ոստիկանությունը, այլ հենց ոստիկանությունը:
«Մենք տեղափոխվել ենք մայթ և շարունակում ենք խաղաղ հավաքը, բայց փողոցը փակ է և ոստիկանությունը ոչ մի գործողություն չի իրականացնում փողոցը բացելու համար, սակայն ոստիկանությունը շարունակում է բոլորիս ասել, որ մենք փակել ենք փողոցը: Քանի որ իրենք ոչ մի գործողություն չեն իրականացնում փողոցը բացելու համար, նշանակում է իրենց է ձեռնտու փողոցը փակ պահելը: Այսինքն իրենք են փողոցը փակել: