Դերասան Ջիմ Քերին ներողություն է խնդրել առանց թույլտվության աուտիկ երեխայի լուսանկարը հրապարակելու համար, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Լուսանկարը Քերին օգտագործել էր իր Twitter-ի քարոզարշավում, որն ուղղված է այն պատվաստանյութերի դեմ, որոնք ենթադրաբար կարող են առաջացնել աուտիզմ:
Երեխայի մայրը և մորաքույրը խնդրել են հեռացնել երեխայի լուսանկարը, ինչը և արել է դերասանը ու ներողություն խնդրել:
Նշվում է, որ Քերին միակ հայտնին չէ, ով հանդես է գալիս պատվաստումների դեմ: Այդ թեմայով հրապարակավ հանդես են եկել նաև Ջեննի Մակքարթին, Դոնալդ Թրամփը և Չարլի Շինը: