Չինաստանից ճարտարապետ Լի Ռոնգյուն Չոնգքինգ քաղաքում իր համար կառուցել է տպավորիչ գրասենյակ: Իր երկհարկանի տան ամբողջ երկրորդ հարկը գրասենյակ դարձնելու համար նա օգտագործել է 8500 գարեջրի շիշ: Այն բաղկացած է 40 շարք շշերից, որը Լին և նրա հայրը տեղադրել են 4 ամսում: Դրսի կողմի բաց մասերը նրանք լրացրել են ցեմենտով և քարերով: Այս մասին հայտնում է odditycentral.com-ը:
«Ես ցանկացել եմ կառուցել գեղարվեստական և գործնական գրասենյակ: Այս շենքը նաև իմ ապագա բիզնես-ծրագրի մարտահրավերն է: Դա թույլ կտա ներդրողներին տեսնել իմ տաղանդը և իմ արտադրանքը իրական կյանքում»,- ասել է Մոնղոլիայի ներքին համալսարանի գիտության և տեխնոլոգիաների բաժնի շրջանավարտը:
Այդ նախագիծը Լիին և նրա ընտանիքին արժեցել է 11 հազար դոլար: