Ուսումնասիրելով 10 հազար բրիտանացիների՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ վարկերն ամենավտանգավորն են առողջության համար։ Այս մասին գրում է v-dolg.net-ը:
Մարդիկ, ովքեր պետք է պարտքեր և վարկեր մարեն, ամենից շատ են հայտնվում տագնապային իրավիճակներում և հոգեկան խնդիրներ են ունենում: Եթե պարտքերը երկարաժամկետ բնույթ են կրում, ապա հոգեկան խնդիրներ ունենալու վտանգը 3 անգամ մեծանում է: Հիվանդություն ձեռք բերելու տեսանկյունից հատկապես վտանգավոր են հիպոթեքային և վարկային քարտերի հետ կապված պարտքերը: