Հայտնի մոդել Կարա Դելևինը որոշել է լքել մոդելային բիզնեսը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն՝ վկայակոչելով արևմյան ԶԼՄ-ներին: Storm Model Management գործակալությունում աշխատող աղբյուրները պնդում են, որ Կարան չի երկարաձգել պայմանագիրը:
«Կարան լքել է գործակալությունն անցյալ ամիս: Նա վստահ է, որ ավելի շատ բանի կարող է հասնել կինոյում, քան մոդելային բիզնեսում:
Դելևինը կհայտնվի հայտնի ապրանքանիշների գովազդում, սակայն դա բացառություն կլինի: Նա ցանկանում է դերասանուհի դառնալ»,- ասել է աղբյուրը:
Storm Model Management-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից, սակայն արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ մի քանի օր առաջ գործակալության վեբկայքից անհետացել է մոդելի պորտֆոլիոն: