Բաղրամյան պողոտայում այսօր առավոտյան մի քանի տասնյակ մարդ էր գիշերել: Արթնանալուն պես նրանք սկսեցին ավլել ու հավաքել փողոցը: Այս պահին արդեն պողոտայում մնացել են հաշված թվով մարդիկ, մյուսները ժամանակավորապես գնացել են
իրենց գործերով:
Նշենք, որ առավոտյան Բաղրամյան պողոտայում էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրան մոտեցավ մի քաղաքացի՝ դժգոհելով, որ չի կարողանում մեքենայով մտնել իր տան բակ կամ դուրս գալ այնտեղից:
Վալերի Օսիպյանն էլ հորդորեց պողոտան փակած երիտասարդներին բացել փողոցը և չխոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժին: