Գիտնականները հայտնաբերել են 48 միլիոն տարի առաջ ապրած մողեսի մնացորդներ, որը գիտությանը հայտնի Corytophanidae հնագույն ընտանիքի ներկայացուցիչ է: Այն ընդունակ է եղել քայլել ջրի վրայով, հայտնում է rosbalt.ru-ն:
Այդ ընտանիքին պատկանող մողեսների որոշ ժամանակակից տեսակներ ջրի վրա քայելու ընդուկության պատճառով կոչվում են Jesus lizard:
Հնէաբանները հաստատում են, որ մողեսը եղել է գիշատիչ և որսացել է փոքրիկ օձեր, ձկներ և միջատներ: Գիտնականները վստահ են, որ մնացորդների ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ նրանց էվոլուցիայի ճանապարհը: