Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները գիտափորձ են անցկացրել, որը պետք է արձանագրեր որոշումներ ընդունելու վրա հակաընկճախտային դեղորայքների ազդեցությունը:
Առողջ մարդիկ, ովքեր ընդունել են սերոտոնինի մակարդակը բարձրացնող հակաընկճախտային ցիտալոպրամ, պատրաստ են եղել մոտ երկու անգամ ավել վճարել իրենց կամ այլոց վնասը կանխելու համար, քան նրանք, ովքեր պլացեբո են ընդունել: Սակայն, Պարկինսոնի հիվանդության դեմ դեղահաբերը չեզոքացրել են նման ձգտումները:
Միջինում, մարդիկ, ովքեր պլացեբո են ընդունել, պատրաստ են եղել վճարել մոտ 35 եվրո իրենց վնասը կանխելու համար և 44 եվրո` ընկերոջ վնասը կանխելու համար։ Իսկ ցիտալոպրամ ընդունողները պատրաստ են եղել մոտ 60 եվրո վճարել իրենց նկատմամբ վնասը կանխելու համար և մոտ 73 եվրո` մյուսների:
Հետազոտողները նաև ուսումնասիրել են, թե գումարի դիմաց մարդիկ անանուն կերպով ինչպիսի ցավ են ի վիճակի եղել պատճառել իրենց և շրջապատին: Գիտափորձի ընթացքում պարզ է դարձել, որ ցիտալոպրամ ընդունող խմբի մասնակիցներն իրենք իրենց 30 հոսանքի հարված ավելի քիչ են հասցրել, իսկ պլացեբո ընդունածները մյուսներին 35 հոսանքի հարված են ավելի քիչ հասցրել: