Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ֆրանսիայում կվճռվի՞ Հովիկ Աբրահամյանի ճակատագիրը

Մինչ Հայաստանում շարունակվում են տարբեր թեժության կրքեր բորբոքվել Բաղրամյան պողոտայի շուրջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս այցելությունը գուցեև առանձնահատուկ ուշադրություն չգրավեր, հատկապես երբ այցի օրակարգում կարծեք թե որևէ կարևոր հարց նախանշված չէ, եթե չլինեին երկու իրողություններ:

Ամեն ինչի մասին՝ հերթով:

Հովիկ Աբրահամյանը վերջին օրերին բավական հետաքրքրական «երթուղով» է անցել: Նա մասնակցեց ԱՄՆ դեսպանատանը Միացյալ Նահանգների անկախության տոնին նվիրված միջոցառմանը և ջերմ երկույթ ունեցավ հայ-ամերիկյան հարաբերությունների և ԱՄՆ պատմական ու քաղաքակրթական ձեռքբերումների մասին, հաջորդ օրը զանգահարեց ՌԴ վարչապետ Մեդվեդևին և զրուցեց նրա հետ հայ-ռուսական հարաբերությունների մասին, իսկ մեկ օր հետո էլ, փաստորեն, ճամպրուկները հավաքեց Ֆրանսիա մեկնելու համար:

Այսպիսով, արձանագրենք, որ Ֆրանսիան Հովիկ Աբրահամյանի աշխարհաքաղաքական շղթայի վերջին կետն է, և Փարիզում հայտնվելուց առաջ նա շփումներ է ունեցել Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ:

Մյուս իրողությունն այն է, որ Ֆրանսիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող երկիր է, այսպես ասած, քաղաքական պատրոնաժության առումով: Կա յուրօրինակ չգրված մի ավանդույթ, որ Հայաստանի իշխանության առաջին դեմքերը, ըստ էության, որոշակի «քննական» այցեր են կատարում Ֆրանսիա, և նրանց պաշտոնավարման հարցը լուծվում է այդ քննության արդյունքների հիման վրա:

Ահա այս համատեքստում, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա շղթայով Հովիկ Աբրահամյանը երևի թե զբաղված է իր հետագա իշխանական ճակատագրի դասավորման համար վճռական գործընթացներով, և այս եռանկյունում, որը, ի դեպ, հետաքրքրական է, որ նաև Մինսկի խմբի համանախագահությունն է, կորոշվի՝ խորտակվելո՞ւ է Աբրահամյանի քաղաքական կարիերան, թե՞ կշարունակի նավարկությունը նաև ընտրական գործընթացներից հետո:

Այս շղթան հետաքրքրական է Հայաստանում ծավալվող զարգացումների համատեքստում, Բաղրամյանի իրադարձությունների ֆոնին: Սրան գումարվում է նաև այն, որ իշխանությունը, ըստ էության, պատրաստվում է սահմանադրական բարեփոխումների նախագծի հրապարակմանը, որից պարզ կլինի, թե Հայաստանում գալիք ընտրական փուլում ի՞նչ կշիռ է ունենալու վարչապետի պաշտոնը: Ավելի շուտ, այս հարցերը իշխանության մեջ կարծես թե արդեն իսկ պարզվել են, որի մասին հայտարարություններ հնչեցին մի քանի շաբաթ առաջ՝ կուսակցությունների և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո:

Այսօր երևի թե ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան եռանկյունում որոշվում է այդ պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի նախընտրական դերակատարության շրջանակը: Առավել ևս, որ կա նախադեպ, երբ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահի պաշտոնը թողեց ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու համար, և չի բացառվում, որ նրան վարչապետի պաշտոնից էլ հեռացնեն նմանօրինակ ձևակերպումով:

Սրանով հանդերձ, չպետք է բացառել նաև հակառակը, երբ Հովիկ Աբրահամյանին հաջողվի համոզել և՛ Մոսկվային, և՛ Վաշինգտոնին, և՛ Փարիզին, որ հայաստանյան իրավիճակը Սերժ Սարգսյանից հետո կարող է տիրապետել միայն ինքը, և միայն իր հետ կարող են վստահ և կանխատեսելի աշխատել այդ երեք կենտրոնները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում