«Սպասե՛ք 2 ժամ, և ամեն ինչ պարզ կլինի, մենք մամուլի հաղորդագրություն ենք տարածելու»,- այսպես պատասխանեց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեր այն հարցին, թե ԲՀԿ-ից դուրս եկած որ պատգամավորների` «Ալյանս»-ին անդամակցության հարցն է այսօր քննարկվելու կուսակցության քաղխորհրդի նիստում:
Հիշեցնենք, որ «Ալյանս»-ի քաղխորհրդի նիստը տեղի է ունենում «Էրեբունի պլազա» հյուրանոցում, և ըստ մամուլի՝ տեղեկությունների այդ նիստում քննարկվելու է ԲՀԿ-ն լքած պատգամավորների «Ալյանս»-ին անդամակցության հարցը: Նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ներսիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը «Ալյանս»-ին անդամակցելու դիմում չի գրել և չի ցանկանում խոսել այն մասին, թե ինչու դա չի արել: Նախկին ԲՀԿ-ական այլ պատգամավորներ չեն պատասխանում հեռախոսազանգերին: