Չինաստանի Յուննան շրջանի բնակիչ Վանգ Կայույը երկու տարի մեծացրել է իր կարծիքով շուն և նույնիսկ չի պատկերացրել, որ դա արջի շատ հազվագյուտ տեսակ է:
Ինչպես պատմում է Վանգը, նա 2013 թվականին բանանի պլանտացիայում աշխատելու ժամանակ գնել է երկու «շնիկներին»: Կենդանիները տիրոջ մոտ ոչ մի կասկածանք չեն առաջացրել, նրանք լավ սնվել են և ունեցել օրինակելի բնավորություն, գրում է The Daily Mail-ը:
Վերջին տարում Վանգի սիրելիները հավաքել են 45 կգ քաշ և սկսել հարձակվել նրա հավերի վրա: Այդ ժամանակ Վանգը պատահմամբ մի թերթիկ է տեսել, որում տեղեկություններ էր հայտնվում հազվագյուտ տեսակի սև արջերի մասին, որոնք վերացող տեսակ են համարվում, և կոչ էր արվում պահպանել այդ արջերին: Վանգը, նայելով արջերի նկարին, հասկանում է, որ դրանք հենց իր «շներն» են:
Այդ ժամանակ նա օգնության համար դիմում է մասնագետներին, և կենդանիներին տանում են փրկության կենտրոն: