Դարպասապահ Նորբերտո Նետոն այսօր պաշտոնապես դարձավ Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում է «ծեր սենյորա»-ի պաշտոնական կայքը:
Դարպասապահը թուրինյան ակումբի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր:
Հավելենք, որ Բուֆոնի փոխարինողը 2014/15 թթ. մրցաշրջանում «Ֆիորենտինա»-ի կազմում մասնակցել էր 29 հանդիպման և բաց թողել 35 գնդակ: